Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր ավարտեց ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդության քննությունը։
Դատարանի որոշմամբ՝ Ստեփան Գալստյանը կալանավորվեց երկու ամսով։
Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ-ի՝ ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում Ստեփան Գալստյանը մեղադրվում է նյութական ծանր հետևանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու համար։
Օրերս ձերբակալվեցին նաեւ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարար ընկերության հիմնադիր, Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական Դավիթ Գալստյանը՝ հայտնի որպես «Պատրոն Դավո»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ