Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը
Ամփոփելով ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանը՝ կարող ենք արձանագրել, որ ունեցել ենք դրական արդյունքներ:
Նախևառաջ, Հայաստանի համապետական ընտրությունների զեկույցն ընդգծում է Հայաստանում ժողովրդավարությանն ուղղված գործընթացների ամրապնդումը: Երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ զեկույցն էր, որը հետևողական աշխատանքի և ջանքերի շնորհիվ ստացավ ԵԽԽՎ պատվիրակների ձայների մեծամասնությունը:
Սա նաև նախորդ գումարման ԱԺ ԵԽԽՎ-ի պատվիրակության անդամների ակտիվ գործունեության արդյունքն էր: Որպես հայաստանյան պատվիրակության մշտական նոր անդամ կարող եմ փաստել, որ միջազգային կառույցներում շարունակական աշխատանք է պահանջվում։
Կարդացեք նաև
Հատկապես ստեղծված իրավիճակում խորհրդարանական դիվանագիտությունը չափազանց կարևոր տեղ է զբաղեցնում: Տեղեկացնեմ, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընդգրկված եմ երկու հանձնաժողովում՝ «Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների», ինչպես նաև «Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովում»:
Կփորձեմ գիտելիքներս և հմտություններս լավագույնս ծառայեցնել ի նպաստ մեր երկրի: