«Ես գուշակ չեմ, որ մի քանի ամսվա, մի քանի տարվա պատմություն հենց հիմա ձեզ արտահայտեմ։ Դուք ամեն ինչին էլ հետևողական կլինեք»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց գործարար, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը՝ պատասխանելով հարցին՝ «Ալյանսը» վերջի՞ն կուսակցությունն է, որին ինքն անդամակցում է:
Հիշեցնենք, նախընտրական շրջանում Տիգրան Արզաքանցյանը համագործակցում էր Հայաստանի դեմոկրատական կուսակցության հետ, իսկ այսօր նա անդամակցեց Տիգրան Ուրիխանյանի գլխավորած «Ալյանս» կուսակցությանը:
«Ես բոլոր կուսակցությունների հետ պատրաստ եմ ճանապարհ գնամ, ով մտածում է մեր երկրի մասին, իսկական ապագայի մասին, անվտանգության մասին, տնտեսության զարգացման մասին, աղքատության դեմ պայքարելու մասին։ Իսկական հայրենասեր լինելու համար պետք է համախմբվել»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք ընդդիմություն են լինելու, քանի որ ինքն այսօր երկրում ընդդիմություն չի տեսնում։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ