Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում այսօր մեկնարկած աշխարհի առաջնությունում երկրորդ վստահ հաղթանակը տարավ ու մտավ կիսաեզրափակիչ:
Երկրորդ գոտեմարտում հայաստանցի ըմբիշը 8:2 հաշվով պարտության մատնեց Բահրեյնը ներկայացնող Ալիբեգ Ալիբեգովին:
Կիսաեզրափակչում Արսեն Հարությունյանը գոտեմարտելու է ամերիկացի Դայթոն Ֆիքս եւ հնդիկ Ռավինդեր Ռավինդեր զույգի հաղթողի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ