Նորվեգիայում մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի ազգային հավաքականը հանդես է գալիս չորս ըմբիշով` Արսեն Հարությունյան՝ 61 կգ քաշային կարգ, Վազգեն Թեւանյան՝ 65 կգ, Արման Անդրեասյան՝ 70 կգ եւ Արման Ավագյան՝ 79 կգ:
Այսօր Օսլոյի մրցահարթակում աշխատում է միայն 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը: Նրա առաջին մրցակիցը 1/8 եզրափակչում Ղազախստանը ներկայացնող Ադլան Ասկարովն էր: Գոտեմարտի սկիզբը հայ ըմբիշի համար հաջող չդասավորվեց. Արսենը պարտվում էր 0:6 հաշվով: Սակայն նա կարողացավ հավաքել ուժերը, կենտրոնանալ եւ դրսեւորելով հաղթանակի հասնելու կամք, ի վերջո, վստահ առավելության հասավ մրցակցի նկատմամբ՝ 18:10:
Քառորդ եզրափակչում Արսենի մրցակիցը Ալիբեգ Ալիբեգովն է՝ Բահրեյնից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ