Ադրբեջանում ձերբակալվել է 1970թ. ծնված Զաքիև Այդին Զաքի օղլուն՝ Հայաստանի հետախուզության հետ գործակցելու կասկածանքով: Այս մասին հայտնել են Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունից:
Նշվում է, որ Զաքիևն առաջադրանքները ստացել է արտասահմանում գտնվող երրորդ անձանց միջոցով: Այդ կերպ, նա Հայաստանին է փոխանցել Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմի մասին տվյալներ, տարածել է հայկական կողմից ստացած կեղծ տեքստերը, որոնք նպատակ ունեին Ադրբեջանում էթնիկական կոնֆլիկտ հրահրել: Քննությունը նաև պարզել է, որ Զաքիևն օգնել է Հայաստանի հետախուզությանը հավաքագրել այլ անձանց:
Զաքիևին մեղադրանք է առաջադրվել «Հայրենիքի դավաճանություն» հոդվածում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ