Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանն ասում է, որ Արցախում ընթացող շինարարական աշխատանքներին մասնակցում են թե՛ Հայաստանից ժամանած, թե՛ Արցախի քաղաքացիները։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով հանգամանքին, որ Արցախում շինաշխատանքներ իրականացնելու համար նաեւ Իրանից է աշխատուժ ժամանել՝ նշում է. «Չեմ կարող ասել, թե կոնկերտ ինչ աշխատուժ է եղել, բայց գիտեմ, որ արտասահմանյան մասնագետներ են գալիս, իրենց հետ տարբեր սարքավորումներ են բերում»։
Մեր դիտարկմանը, թե նրանք ոչ թե սարքավորումներ են բերել, այլ ուղղակի շինարարական աշխատանք անելու համար են եկել, Ղազարյանն արձագանքեց, որ իսկապես չի տիրապետում, թե Իրանից եկած քաղաքացիները կոնկրետ ինչ աշխատանք են անում։ «Կարող եմ ասել միայն, որ շուկայում մեծ պահանջարկ կա` շինարարության տարբեր բնագավառների հետ կապված: Գուցե նեղ մասնագետներ են նրանք, կամ շինանյութ են տեղափոխել Արցախ: Փաստն այն է, որ Արցախում այս պահին մեծ թափով շինարարություն է ընթանում, ու մեծ թվով մասնագետների պահանջարկ կա»,- հավելեց նա։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում