Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանցիները հերթական սահմանափակումն են մտցրել․ նրանք թույլատրում են, որ այդ հատվածով ավտոմեքենաները երթեւեկեն ժամը մեկ։ Այս մասին երեկ մեր լրագրողին հայտնել է Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Ահարոն քահանա Մելքումյանը։
«Ժամը մեկ են թողնում անցնեն, մեքենաները հավաքվում են, մինչեւ ժամը լրանա, հետո ռուս խաղաղապահների ուղեկցությամբ անցնում են անցակետի հատվածը»,- ասել է նա: «Երեկ պետք է գնայի Որոտան՝ հերոս նահատակի հուշարձան օրհնելու, պարզվեց՝ տասը րոպե ուշացել եմ, արդեն թույլատրել են, ստիպված եմ եղել 50 րոպե կանգնած սպասել, մինչեւ ժամը լրանա»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում