Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին, որպես մարդասիրական օգնություն, Հայաստան է ուղարկվել 26 մլն 580 հազար 400 դոլար, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան ստացվել էր 11 մլն 44 հազար 700 դոլարի չափով մարդասիրական օգնություն:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ նաեւ, որ ԱՊՀ երկրներից Հայաստանը 118 հազար 100 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել: Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ստացվել է 100 դոլարի չափով մարդասիրական օգնություն, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան եկել է 99 հազար 800 դոլարի չափով մարդասիրական օգնություն:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գերմանիայից, օրինակ, Հայաստանը ստացել է 1 մլն 176 հազար 800 դոլարի չափով օգնություն, որը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պակասել է. 2020-ի հունվար-հուլիսին այն կազմել է 1 մլն 646 հազար 300 դոլար: Մեր բարեկամ Ֆրանսիայից 1 մլն 187 հազար 500 դոլարի չափով մարդասիրական օգնություն է մտել Հայաստան, իսկ նախորդ տարվա հունվար-հուլիսին Հայաստան եկել է 659 հազար 700 դոլարի մարդասիրական օգնություն: Իտալիայից ստացվող մարդասիրական օգնության ծավալներն են զգալի պակասել. եթե անցյալ տարվա յոթ ամիսներին ՀՀ Իտալիայից ստացվել է 2 մլն 12 հազար 800 դոլար, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 395 հազար 900 դոլար:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում