Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանի խեղճացած մնալը ե՞ւս եռակողմ համաձայնագրի դրույթ է․ «Ազգ»

Հոկտեմբեր 02,2021 09:42

Լավ, այս որքա՞ն ենք խեղճացել: Ուշադրություն, Ադրբեջանը չի պահանջում ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, ինչը գոնե միջազգային հանրության խավիարասեր կամ խավարասեր հատվածի համար հասկանալի կլինի, Ադրբեջանն այսօր պահանջում է՝ տվեք միջանցք, որ մենք հասնենք Նախիջեւան (իմիջիայլոց՝ Նախիջեւան- Հ.Ա.), իսկ եթե ոչ՝ ապա պատրաստվեք պատերազմի, ինչի արդյունքում մենք ձեզ կճզմենք, ինչպես ճզմեցինք 44-օրյա պատերազմի ժամանակ:

Ու կարեւորն այն չէ, որ Ալիեւը սա է ասում. կարեւորն այն է, որ Հայաստանը ոչինչ չի պատասխանում: Կարո՞ղ ենք դիմել միջազգային լուսավոր հանրությանը, օգտագործենք ՄԱԿ-ի ամբիոնը, հիշենք բարեկամ երկրներին ու բարձրաձայնենք, նույնիսկ բղավենք՝ դարավոր ռազմավարական դաշնակից ջան, սիրելի միսթերներ ու մսյոներ, տարածքային ամբողջականություն դրոշակն արդեն 30 տարի ծածանող Բաքուն այսօր Հայաստանին տարածքային պահանջ է ներկայացնում:

Մեզ կհավատան, քանի որ Սյունիքը, որից էլ միջանցք է ուզում Հեյդարի որդին, միջազգային հանրությունը ճանաչում է որպես Հայաստանի մաս, առայժմ՝ անքակտելի: Եվ ամենեւին կարեւոր չէ այն, որ Փաշինյանն ու նրա հետ քաղաքացիական պայմանագիր կնքածները միաբերան ասում են, թե Բաքվի հետ միջանցքի հարց չի քննարկվում, կարեւորն այն կլինի, որ այս նույն կազմն օգտագործի պետական, լոբբիստական ու նաեւ անձնական (եթե այդպիսիք կան- Հ.Ա.) բոլոր կապերը՝ աշխարհին հայտնելու՝ Բաքուն Հայաստանի սուվերեն տարածքն է պահանջում ու սպառնում այն ուժով ստանալ:

Ինչո՞ւ Հայաստանը չի անում այս պարզ բանը: Հայաստանի խեղճացած մնալը ե՞ւս եռակողմ համաձայնագրի դրույթ է, Հայաստանը կորցրե՞լ է իր բոլոր բարեկամներին աշխարհում, էլ չունի՞, աշխարհում բոլորի՞ն է ձեռնտու, որ Էրդողանն իր հարազատ Ստամբուլում նստի մեքենա ու բաց, անարգել ճանապարհով հասնի Կասպից ծով, այնտեղից էլ՝ համարյա Չինաստան: Ընդ որում այս վերջին հարցը, թերեւս ամենակարեւորն է, քանի որ եթե Հայաստանը որոշել է այլեւս խեղճ մնալ, ապա հաստատ կգտնվի օրինակ մի չինացի, որը կարգելի Թուրքիային իրագործել Մեծ Թուրան ծրագիրը՝ սեփական շահից ելնելով:

 

Հովիկ ԱՖՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031