Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, որ ընթանում է Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում, 23 տարեկանների Հայաստանի հավաքականի անդամ Արա Աղանյանը 96 կգ քաշայինների պայքարում երկամարտի 363 կգ արդյունքով բավարարվեց արծաթե մեդալով:
Մեր ծանրորդը պոկում վարժությունում բարձրացրեց 165 կգ եւ արժանացավ փոքր ոսկե մեդալի, իսկ հրում վարժության 197 կգ-ն բավարարեց միայն փոքր արծաթի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ