«Համամի՞տ եք, որ Նիկոլ Փաշինյանը գերազանցեց նախորդ բոլոր դավաճաններին, որ այսօր հայ ազգի համար մեկ թշնամին նա է։ Հանդուրժելո՞ւ եք։ Համաձա՞յն եք ռուսացմանը, թուրքացմանը»,-Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ այսօր հայտարարեց «Ազգային ժողովրդավարական բեւեռի» խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։
«Հերթական պայքարի փուլ ենք մտնում։ Պետք է պատրաստվենք ամեն կերպ։ Մեր մարտավարությունը քաղաքացիական անհնազանդությունն է։ Մենք պարտք ենք մեր նահատակներին։ Ազգը պետք է շարժենք տեղից, ինքնակազմակերպվենք»,-նշեց նա։
Ժիրայր Սեֆիլյանը խոսք հղեց ՀՀ-ի, իր խոսքով, իրական եւ ապագա դաշնակիցներին՝ խնդրելով գործող իշխանության հետ դադարեցնել գործակցությունը եւ խոսել Ազատության հրապարակում հավաքված ժողովրդի հետ․ «Դուք լավ գիտեք, որ այսօրվա իշխանությունը Կրեմլի կամակատարն է։ Խնդրում ենք ճիշտ քայլեր անել եւ վերջապես ժողովրդի ներկայացուցիչների հետ կապվել»։
Ժիրայր Սեֆիլյանը դիմեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ «Դու դատապարտված ես հեռանալուն։ Եվ եթե դու դա կամովի չես անելու, հայ ազգը դա քեզ պարտադրելու է։ Հեռացիր, Նիկոլ։ Հայ մարդ, արթնացիր ու տեր կանգնիր հայրենիքիդ»։ Հավելենք, որ ԱԺԲ-ի մյուս հանրահավաքը հոկտեմբերի 15-ին է։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ