Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն պատերազմի կուսակցություն չէ. Սերժ Սարգսյան

Հոկտեմբեր 01,2021 19:22

«Անարդար է, երբ ագրեսիայի հետևանքով հազարավոր կյանքեր խլելուց  և բազմահազար հայերի հայրենազրկվելուց հետո այժմ մեզ փորձում են թելադրել, այսպես ասած, խաղաղասիրական օրակարգ: Անարդարությունից չի կարող ծնվել ոչ ներքին կայունություն, և ոչ էլ արտաքին  խաղաղություն» ,-  այսօր «Հանրապետականներ. շարունակական բարեփոխումներ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ ՀՀԿ-ն պատերազմի կուսակցություն չէ:  «Մենք պատերազմ չենք ուզում, քանզի անցել ենք Արցախյան բոլոր պատերազմներով, քանզի ինքներս էինք պատրաստ և հիմա էլ պատրաստ ենք ցանկացած զոհողության, այլ ոչ թե հիմար որոշումների և բորբոքված մեծամտության արդյունքում մարդկանց տանել մահվան բերան»,- ասաց նա՝ հավելելով, որ մինչև այսօր մենք շարունակում են կորուստներ կրել՝ մարդկային, անվտանգային եւ ՀՀԿ-ն դեմ է նոր պատերազմին, ջախջախված բանակով, մսխված. «Քայքայված պետական ինստիտուտներով ի՞նչ պատերազմ, մենք հո խելագար չենք»:

Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ իրենք շարունակում են պնդել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում. «Մենք շեշտում ենք, որ նախ պետք է անվտանգային և դիվանագիտական ներուժը վերագործարկենք, ժողովրդին վերադարձնենք հավատն ու արժանապատվությունը, ուստի մեր խնդիրն է առավելագույն ջանքեր գործադրել և նպաստել ՀՀ հեղինակության բարձրացմանը»:

ՀՀԿ նախագահը խոսեց նաեւ կուսակցության վերակազմավորման մասին: Նա երեք խնդիր կարեւորեց, որոնք կքննարկեն արդեն ՀՀԿ համագումարում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031