Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ տարիքային խմբերի՝ սահմանել են աշխարհի 4 ռեկորդ. Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի հավաքականի մարզիկներն Ուկրաինայից վերադարձել են հաղթանակով

Հոկտեմբեր 01,2021 18:32

Հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունների և միջազգային մակարդակում սպորտի զարգացմանը նպաստելու համար Աշխարհի ուժային մարզաձևերի լիգայի նախագահ Վիտալի Պուլինը շնորհակալագիր և գավաթ է փոխանցել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին:

Մեդալ և շնորհակալագիր է փոխանցվել նաև ԿԳՄՍՆ սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանին:

Դրանք փոխանցել է Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը:

Աշխարհի ուժային մարզաձևերի լիգայի նախագահ Վիտալի Պուլինի ուշադրության կենտրոնում էր Ուկրաինայի Գենիչեսկի շրջանի «Արբատսկայա Ստրելա» մարզահամալիրում սեպտեմբերի 10-12-ը կայացած միջազգային «Ազովի ծովի գավաթ»-ի մրցաշարը: Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի հավաքականի մարզիկներն Ուկրաինայից վերադարձել են հաղթանակով:

Մրցաշարին ուժերը փորձել են 5 երկրների ավելի քան 250 մարզիկ. Հայաստանի հավաքականը ներկայացրել են 13 մարզիկներ: Թիմային հաշվարկում Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքական թիմը գրավել է առաջին տեղը և ըստ տարիքային խմբերի՝ սահմանել աշխարհի 4 ռեկորդ:

Մրցաշարում բացարձակ հաղթող է դարձել Հրաչյա Աբգարյանը:

Մրցանակային տեղեր գրաված մարզիկները.

Հայկ Աֆյան՝ 1-ին տեղ – 100 կգ քաշային կարգ, երկամարտ, բիցեպս
Հրաչյա Աբգարյան՝ 1-ին տեղ – 56 կգ քաշային կարգ, ձգում (ռեկորդ)
Ժոզեֆ Տիգրանյան՝ 1-ին տեղ – 67.5 կգ քաշային կարգ, ձգում (ռեկորդ), սեղմում
Արգիշտի Ասատրյան՝ 1-ին տեղ – 52 կգ քաշային կարգ, ձգում, բիցեպս
Նարեկ Թամրազյան՝ 1-ին տեղ – 67.5 կգ քաշային կարգ, ձգում (ռեկորդ), բիցեպս
Կարեն Բարսեղյան՝ 1-ին տեղ – 100 կգ քաշային կարգ, երկամարտ (ռեկորդ)
Ռոբերտ Հովհաննիսյան՝ 1-ին տեղ – 75 կգ քաշային կարգ, բիցեպս (վետերաններ)
Արթուր Գալստյան՝ 1-ին տեղ – 67.5 կգ քաշային կարգ, պառկած սեղմում (պարալիմպիկ ռեկորդ)
Գևորգ Աֆրիկյան՝ 1-ին տեղ – 60 կգ քաշային կարգ, պառկած սեղմում, բիցեպս (պարալիմպիկ ռեկորդ)

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031