«ՀՀԿ-ն ժողովրդի մի մասի վստահությամբ, ի հեճուկս գործող վարչախմբի, որ ամբողջ ընտրարշավից ժամանակ եւ դրանից առաջ բռնաճնշումներ եւ բազմաթիվ անօրինական քայլեր կատարեց, վերականգնեց իր խորհրդարանական կարգավիճակը, սակայն ԱԺ-ում ներկայացված լինելը մեզ համար երբեք գերխնդիր չի եղել: Ուստի պատեհ պահին մենք պատրաստ կլինենք շարունակել պայքարը նաեւ, եւ եթե անհրաժեշտություն լինի, բացառապես խորհրդարանից դուրս»,- այսօր հայտարարեց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Հանրապետականներ. շարունակական բարեփոխումներ» թեմայով քննարկման ժամանակ: Քննարկման նպատակն է՝ հասկանալ Հայաստանում զարգացման հնարավորությունները:
Կարդացեք նաև
Սերժ Սարգսյանի գնահատմամբ, ՀՀԿ-ին հաջողվել է ոչ միայն պահպանել իր դիրքերը՝ որպես Հայաստանի քաղաքական օրակարգ ստեղծող եւ ազգային շահերը հետեւողականորեն պաշտպանող կարեւոր դերակատարի, ապա երկիրը վերահաս աղետից փրկելու բոլոր նախազգուշացումները եւ ջանքերը լուրջ արդյունքների չհանգեցրեցին եւ «մարտնչող տգետների իշխանությունը մի իսկական աղետ բերեց մեր ժողովրդի եւ մեր երկու հանրապետությունների գլխին»:
Սերժ Սարգսյանի խոսքով, հունիսին «կապիտուլյանտ իշխանությունների» կողմից կազմակերպած արտահերթ խորհրդարանական ընտրությունները չլուծեցին եւ ոչ մի խնդիր, ոչ մի ճգնաժամ՝ անվտանգությունից մինչեւ արժեհամակարգային, քաղաքականից մինչեւ արդարության ճգնաժամ, ինչպես եւ իրենք զգուշացնում էին:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
«ՀՀԿ-ի հետ մեր աշխատանքը Հայաստանում մեր ընդհանուր աշխատանքի շատ կարեւոր մասն է»,- իր խոսքում ասաց «Կոնդրատ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքակկան երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Թոմաս Շրապելը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ