Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ Խորհրդային Միության կրկնակի հերոս, հայազգի օդաչու Նելսոն Ստեփանյանի որդին՝ Վիլսոն Նելսոնի Ստեփանյանը, ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հրամանով պարգևատրվել է ՀՀ ԶՈւ «Նելսոն Ստեփանյան» մեդալով։
Պարգևը Վիլսոն Ստեփանյանի դստերը՝ Վիկտորյա Վիլսոնի Ստեփանյանին հանձնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ գեներալ-մայոր Արմեն Լալայանը։
Հիշեցնենք, որ օդաչու Նելսոն Ստեփանյանը Խորհրդային Միության կրկնակի հերոս է, գվարդիայի փոխգնդապետ:
Ծովի վրա օդային մարտերում ցուցաբերած խիզախության և օդաչուական բարձր վարպետության համար Հայրենական մեծ պատերազմի պատմության մեջ նրա անունը դաջվել է որպես «բալթյան արծիվ»:
Կարդացեք նաև
ՀՀ ՊՆ