Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom ցանցի «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում կհեռարձակվի «Արյունոտ խաղադրույք» 20-մասանոց թրիլլերը

Հոկտեմբեր 01,2021 17:26

Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ Ucom ընկերության և «Արմենիա» հեռուստաընկերության համատեղ նոր հեռուստաֆիլմի փակ դիտումը:

Ներկայացվեց ռեժիսոր Հարութ Շատյանի թրիլլեր և դրամա ժանրերում նկարահանված «Արյունոտ խաղադրույք» 20-մասանոց նոր հեռուստաֆիլմը: Ֆիլմի սցենարիստը Հարություն Ղուկասյանն է, պրոդյուսերը՝ Արա Բաղդասարյանը:

«ԿինոՊարկ»-ում փակ դիտմանը  ցուցադրվեց հեռուստաֆիլմի առաջին 2 մասը: Պրեմիերային ներկա էին ֆիլմի դերասանական և ստեղծագործական կազմը, հայտնի անձինք: Փակ դիտմանը բացառիկ իրավունքով մասնակցում էին Ucom հեռուստատեսային ծառայության այն բաժանորդները, որոնք առավել հաճախ են օգտվել հեռուստատեսային ծառայության «Տեսավարձույթ» բաժնից:

Հոկտեմբերի 1-ից նախագիծը կլինի բացառապես Ucom հեռուստատեսային ծառայության «Տեսավարձույթ» բաժնում, իսկ հոկտեմբերի 12-ից՝ նաև «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքով, որը հասանելի է միայն uTV բաժանորդներին։

«Մենք շարունակում ենք ստեղծել հայկական հեռուստաբովանդակություն՝ ընդ որում առաջինը դիտելու բացառիկ իրավունքը տրամադրելով հենց uTV բաժանորդներին։ Մենք մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահելու Ucom հեռուստատեսային ծառայության բաժանորդներին «Արմենիա Պրեմիում»-ի միջոցով տրամադրվող բովանդակությունը, այն պարբերաբար կթարմացնենք՝ առաջարկելով մեր բաժանորդներին բազմազան ու որակյալ նախագծեր: Այս նոր հեռուստանախագիծը, հուսամ, իր տարբերվող սյուժեով կգոհացնի հայկական հեռուստաարտադրանքը նախընտրողներին: Շնորհակալ ենք «Արմենիա» հեռուստաընկերության մեր գործընկերներին այս հարցում մեզ աջակցելու համար», – նշեց Ucom ընկերության կոմերցիոն տնօրեն Արինա Առուստամյանը։


«Հայկական հեռուստատեսային ոլորտում ներկայացրել ենք նախագիծ, որը բացառիկ է նկարահանումների որակով, մասշտաբայնությամբ, բարդությամբ և սցենարային լուծումներով: Լարված սյուժեով այս 20 մասից բաղկացած հեռուստաֆիլմը նոր ձևաչափ է։ Ուրախ ենք, որ մեր գործընկեր Ucom ընկերության գործակցությամբ կարողանում ենք մեր հեռուստադիտողների համար ստեղծել յուրօրինակ ու տարբերվող հեռուստաբովանդակություն», – նշեց «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Բաբախանյանը:

Հեռուստաֆիլմի դերասանական կազմում են Գևորգ Գրիգորյանը, Լիա Զախարյանը, Հայկ Սարգսյանը, Կարեն Հովհաննիսյանը, Արմեն Սողոյանը, Մխիթար Ավետիսյանը, Էվա Խաչատրյանը, Էմմա Սապունջյանը, Մկրտիչ Քեբաբչյանը, Մագա Հարությունյանը, Լիլի Միքայելյանը, Գոռ Համբարձումյանը, Վահագն Սամվելյանը, Մարիկա Դովլաթբեկյանը և այլք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031