Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարօրինակ է, որ նախարարն ուզում է կարգապահական վարույթների ոչ թե որակը, այլ քանակն ավելացնել»․ դատավոր

Հոկտեմբեր 01,2021 17:14

«Ինձ համար տարօրինակ է, որ ըստ նախարարի՝ պետք է կարգապահական վարույթների ոչ թե որակը, այլ քանակն ավելացնել։ Մենք տարիներ շարունակ պայքարել ենք նրա համար, որ դատավարական խախտման հիմքով վարույթներ չհարուցվեն։ Որոշ նախարարներ կարծես թե համաձայն են եղել այդ մոտեցման հետ։ Բայց հիմա նախարարը կարծես թե խոստանում է կարգապահական վարույթները շատացնել»,-դատավորների ընդհանուր ժողովից առաջ այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հայտարարությանը, թե իր պաշտոնավարման օրոք ականատես կլինենք «վեթինգի» առաջին դրսեւորումներին, եւ որ ինքն ավելի շատ կարգապահական վարույթներ է հարուցելու դատավորների հանդեպ՝ ասաց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը։

Նա նշեց․ «Մինչեւ այս պահը չեմ հասկանում, թե կառավարության ներկայացուցիչները եւ պատգամավորները «վեթինգ» ասելով ինչ նկատի ունեն։ Ինձ համար դա անհայտ մնաց»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031