Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ոսկե մեդալի համար Կարեն Ավագյանին 3-րդ մոտեցման կարիք չեղավ

Հոկտեմբեր 01,2021 16:21

Ֆինլանդիայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ավագյանը բոլոր ոսկե մեդալները նվաճեց 89 կգ քաշային կարգում: Պոկում վարժությունում 165 կգ ծանրաձողը բարձրացնելուց հետո թեեւ նա երկու անգամ ձախողվեց 170 կգ-ում, սակայն այդ արդյունքն էլ բավական էր փոքր ոսկին նվաճելու համար: Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց նախ 193, ապա նաեւ 195 կգ ծանրաձողերը, որից հետո երրորդ մոտեցման անհրաժեշտություն այլեւս չեղավ: Այս վարժությունում էլ հավասարը չունենալով՝ Կարեն Ավագյանը երկամարտի 360 կիլոգրամով հերթական չեմպիոնական տիտղոսը բերեց Հայաստանին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031