Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնահատում ենք այն առաջընթացը, որը գրանցվել է ՀՀ-ում 2018-ից ի վեր». Չեխիայի ԱԳ նախարար

Հոկտեմբեր 01,2021 14:34

«Հուսամ՝ մեր հարաբերությունների մեջ մեծ դադարը, որի պատճառն էր Քովիդ-19 համավարակը, ավարտված է»,-ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Չեխիայի ԱԳ նախարար Յակուբ Կուլհանեկը:

Չեխիայի ԱԳ նախարարը Հայաստանում առաջին անգամ է: Նա ՀՀ է ժամանել սեպտեմբերի 30-ին: Այցի շրջանակներում նրան կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Յակուբ Կուլհանեկը հայ-չեխական հարաբերությունները համարեց սերտ ու բարեկամական ու ասաց. «Չեխիան գնահատում է այն առաջընթացը, որը գրանցվել է ՀՀ-ում 2018-ից ի վեր՝ կապված ժողովրդավարության և հակակոռուպցիոն ջանքերի հետ: ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ ժողովրդավարական անցկացումը հնարավորություն է ընձեռում շարունակել երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ»:

Խոսելով Արցախյան 44-օրյա պատերազմի մասին՝ Չեխիայի ԱԳ նախարարն այն կոչեց «վերջերս տեղի ունեցած բախում ԼՂ-ում» ու ասաց. «Ուզում եմ արտահայտել իմ խորը ցավակցությունը հարազատներին կորցրած ընտանիքներին: Մտադրված ենք տրամադրել հոգեբանական օգնություն այն անձանց, որոնք տուժել են հակամարտության պատճառով»: Յակուբ Կուլհանեկը հավաստիացրեց՝ շարունակում են աջակցել ԵԱՀԿ ՄԽ ջանքերին հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով:

Անդրադառնալով ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ 44-օրյա պատերազմից հետո առաջին հանդիպմանը, նա ասաց. «Ողջունում ենք Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, որը տեղի է ունեցել Նյու Յորքում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031