Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծ գործեր կարելը, քաղաքական հրաման տալն ու կատարելը ավելի ծանր հանցանք է՝ պետական դավաճանությանը հավասարազոր. Իրինա Յոլյան

Հոկտեմբեր 01,2021 13:42

Գորիսի քաղաքապետի տեղակալ Իրինա Յոլյանի ֆեյսբուքյան գրառումը

Սահմանամերձ դարձած Որոտան, Շուռնուխ, Վերիշեն, Ակներ բնակավայրերի բնակիչներին դրամական օգնություն տալու նպատակով, քաղաքական պատվերի շրջանակներում, քննչական կոմիտեն «սպեցնազ» էր ուղարկել Գորիս, մեզ մեղադրանք առաջադրել վատնում կատարելու պատճառաբանությամբ:

Հիմա քննչական կոմիտեն հրաժարվել է նախնական մեղադրանքից  բնակչությանը տրված սոցօգնությունը դիտարկել են որպես դիրքի չարաշահում: Հրամանը կատարելուց հետո, քննչական կոմիտեն խայտառակությունից փրկվելու համար որոշել է, որ շրջափակման մեջ գտնվող գյուղերի բնակիչներին աջակցելու համար ավելի հարմար է պաշտոնական դիրքի չարաշահում որակել գյուղացուն օժանդակելը, քան հետո գործը շիլաշփոթ լինի, երբ Հայաստանից դուրս՝ օրինական դատարաններում, գործը հասնի «դիվանբաշուն»: Տևական ամիսներ տանջվել են, 400-ից ավել մարդ հարցաքննելուց հետո պարզվել է, որ անգամ մի դեպք չի կարողանում կարվել, որով հնարավոր լինի յուրացում որակել:

Կարևորը ընտրությունից առաջ «սպեցնազ» ուղարկելն է եղել, գլխավոր թալանչիների հետ «ատկատով» համագործակցության գնացածներին աղմուկն էր պետք ընդամենը, առաջիկայում ընտրություն է, ամեն ստորության ընդունակ են: Այն, որ պետական բյուջեն մսխվում է, պարգևավճարների, երեսփոխանների գրպանի փողի, ասում են՝ հիմա էլ պատգամավորների բնակարանների վարձի համար, դա պաշտոնական դիրքի չարաշահում կամ վատնում չէ, բայց սահմանը պահող գյուղացուն 20.000-ից- 100.000 դրամ տրամադրելը դիրքի չարաշահում է:

Պետական թալանով զբաղվածներին կարելի է սահմանը պահող գյուղացու քրտինքից վճարվող հարկից քամել ամենավերջին կոպեկը դեպի սեփական գրպանը, իսկ բլոկադայի մեջ հայտնված գյուղացուն չի կարելի, իր ստացած երկու կոպեկի համար պիտի օրական տասն անգամ ցուցմունք տա, թե ինչի վրա է ծախսել:

Ի դեպ, քննչական կոմիտեն, որ հաղորդագրություն է տարածում, թե այդ երեք միլիոնը ընտրությունից առաջ է բաժանվել, իբր փորձում են երանգ տալ, հիշեցնեմ, որ Գորիսի համայնքապետարանը 11000 արցախցի հյուրընկալած համայնքի բնակիչներին տարվա ընթացքում 43 անգամ դրամական աջակցություն է տրամադրել, քանի, որ հումանիտար աղետի մեջ մնացել էին անուշադրության մատնված, իսկ, օրինակ, երբ կառավարությունը Սյունիքին ընտրությունից մեկ շաբաթ առաջ մի քանի հարյուր միլիոն փող է տալիս և ինչ-որ կասկածելի հիմնադրամով բաժանվում է, դա, փաստորեն, պարտադիր է, հակաօրինական չէ: Ասում են՝ դատախազությունը գործը ջրել է, պետության փողը իշխանության օգտին վատնելը, ընտրակաշառք տալն ու ձայն մուրալը պաշտոնական դիրքի չարաշահում չէ:

Հ.Գ. Կեղծ գործեր կարելը, քաղաքական հրաման տալն ու կատարելը ավելի ծանր հանցանք է՝ պետական դավաճանությանը հավասարազոր, պատասխան տալու օրը գալու է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031