Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդգես Սամսոնյանը վարակվել է կորոնավիրուսով, տանը մի քանի օր բուժվելուց հետո նրան երեկ տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն։
«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության շտաբից Aravot.am-ին տեղեկացրեցին, որ նախընտրական քարոզարշավը կիրականացնեն թիմի մյուս անդամները։
«Ճիշտ է, քաղաքապետի մեր թեկնածուն հիվանդանոցում է, բայց թիմը շարունակում է աշխատել, հուսով ենք` նա շատ շուտով կապաքինվի ու կմիանա մեզ»,- ասացին «Բալասանյան դաշինք» կուսակցության շտաբից։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ