Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքեր կարող են բյուջեի հաշվին գնալ լողավազան ու մարզասրահ՝ սոցփաթեթով. վարչապետը, պատգամավորներն ու նախարարները ցանկում չկան

Հոկտեմբեր 01,2021 13:08

Այսօր ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկման ներկայացվեց մի նախագիծ, որը շրջանառության մեջ դրվելուց ի վեր բուռն քննարկումների ու քննադատությունների տեղիք էր տվել:

Խոսքը «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում   փոփոխություն եւ լրացում կատարելու նախագծի մասին է:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանն ասաց, որ առաջարկում են սոցփաթեթով նախատեսված ծառայությունների հավելյալ նոր ուղղություններ սահմանել՝ մարզաառողջապահական եւ սպորտային համալիրներից, լողավազաններից օգտվելու ծառայություններից օգտվելու հնարավորություն եւ պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարման հնարավորություն:

Թե ինչին է միտված այս փոփոխությունը, փոխնախարարն ասաց՝ սոցփաթեթի շահառուների սոցիալական կարիքների բավարարմանը, ինչպես նաեւ՝ աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Ուզում են պետական համակարգից մասնավոր հատված կադրերի արտահոսքը նվազեցնել՝ գայթակղելով լողավազան ու մարզասրահ գնալու հնարավորությամբ:

Նախագիծը հաստատվելուց հետո ուժի մեջ կմտնի 45 օր անց:

Այս նախագծի աղմուկը կապված էր բարձրաստիճան պաշտոնյաների հետ, մարդիկ մտահոգվել էին, որ երկրի սոցիալական, ավելի կարեւոր խնդիրները թողած՝ պաշտոնյաները պետբյուջեի հաշվին իրենց՝ լողավազան ու մարզասրահ գնալու հարցերն են լուծում: Փոխնախարարն այսօր հստակեցրեց, որ սոցփաթեթի շահառուներ չեն հանդիսանում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք, օրինակ՝ վարչապետը, փոխվարչապետները, նախարարները, փոխնախարարները, ինչպես նաեւ ԱԺ պատգամավորները:

Ընդդիմության համար անհասկանալի էր՝ ինչու են այս նախագիծը արտահերթ նիստով բերել քննարկման:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031