Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի մշակույթի նախարարի հետ հանդիպմանը Դումանյանն անդրադարձել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության ոլորտում համագործակցությանը

Հոկտեմբեր 01,2021 11:17

Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը մասնակցելու նպատակով Փարիզ կատարած այցի շրջանակում սեպտեմբերի 30-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռոզելին Բաշլոյի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: ՀՀ ԿԳՄՍ նախարարը կարևորել է երկու բարեկամական երկրների համագործակցությունը և վստահություն հայտնել, որ մշակույթի բնագավառներում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները կնպաստեն երկկողմ հարաբերությունների զարգացմանը և խորացմանը՝ ստեղծելով նոր հնարավորություններ արդյունավետ համագործակցությունն ընդլայնելու համար:

Անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետության մշակութային ժառանգության պահպանության ոլորտում համագործակցությանը: Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել 2020 թվականին Արցախի դեմ սանձազերծած պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ մտահոգությունը կիսելու և այդ հարցում աջակցելու պատրաստակամության համար:

Քննարկվել են նաև մշակութային ժառանգության պահպանման և ժամանակակից արվեստի ոլորտում համագործակցային ծրագրեր իրականացնելու, մշակույթի ոլորտի մասնագետների վերապատրաստման, մշակութային համատեղ միջոցառումների կազմակերպման հնարավորությունները: Խոսվել է նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային համագործակցության փաստաթղթի մշակման և ստորագրման մասին:

Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռոզելին Բաշլոյին հրավիրել է Հայաստան` հայ-ֆրանսիական մշակութային համագործակցությունը երկարաժամկետ ու տեսանելի ծրագրերով համալրելու ուղղությամբ քննարկումները շարունակելու և տեղում առարկայացնելու համար:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031