ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկու երկիրը՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, 44-օրյա պատերազմի հրադադարի հենց հաջորդ օրը հայտարարեցին, որ արցախյան հիմնահարցին երկարաժամկետ և հիմնարար լուծում տալու համար պետք է վերսկսվեն քաղաքական բանակցությունները՝ դրանով փաստելով, որ հրահրած ագրեսիայով չի լուծվել հակամարտության բուն պատճառը՝ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը:
Մինսկի խմբում համանախագահող երրորդ երկրի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ պատերազմի օրերին հայտարարեց, որ Արցախի հիմնահարցը տարածքային չէ, այլ՝ էթնիկ: Սրանով ՌԴ նախագահը նույնպես փաստեց, որ պատերազմը հակամարտության լուծման չէր կարող բերել, և այն պետք է կարգավորվի բացառապես բանակցությունների միջոցով:
Մտածել, որ առանց Արցախի կարգավիճակի խնդրի քննարկման և հիմնահարցին լուծում տալու Ադրբեջանը 5 կամ 10 տարի հետո կարող է միակողմանի պահանջել Արցախից ռուսական խաղաղապահների հեռացումը, իրատեսական չէ: Առանց Արցախի կարգավիճակի որոշման խաղաղապահները չեն կարող դուրս գալ այդ տարածքից, հակառակ դեպքում այն անխուսափելիորեն բերելու է նոր պատերազմի: Իսկ նման զարգացումը չի բխում տարածաշրջանում առերևույթ խաղաղության և հաղորդակցությունների ուղիների բացմանը ձգտող ադրբեջանաթուրքական շահերից: Հետևաբար՝ Արցախի Հանրապետության կարգավիճակի շուրջ բանակցությունների վերսկսումն անխուսափելի է:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում