Առաջիկա ՏԻՄ ընտրություններին ընդառաջ կուսակցաշինական աշխատանքներն ակտիվացել են․ սեպտեմբերի 19-ին Վեդի քաղաքում տեղի է ունեցել «Մեր հզոր համայնք» նորահայտ կուսակցության հիմնադիր համագումարը, գրանցման հայտը ներկայացվել է արդարադատության նախարարություն, սպասում են գրանցմանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արարատի մարզի Վեդիի եւ Արարատի շրջանների համայնքապետերի նախաձեռնությամբ ստեղծվում է նոր կուսակցություն, որպեսզի դրանով մասնակցեն նոյեմբեր-դեկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ «Մեր հզոր համայնք»-ի նախագահ է ընտրվել Սիսավանի համայնքապետ Սպարտակ Թարթիկյանը (լուսանկարում), որն էլ գլխավորելու է Վեդիի շրջանի ընտրացուցակը եւ պայքարելու է իշխանության թեկնածուի` կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի դեմ։ Կուսակցության խորհրդում, սակայն, ընդամենը երկու համայնքապետ է ընդգրկված՝ Լուսառատի եւ Ուրցաձորի համայնքապետերը, մյուսները համայնքների ակտիվ ներկայացուցիչներ են։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում