Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն ավարտել է սեպտեմբերի 30-ին սկսված՝ զենքի մատակարար ընկերության հիմնադիր Դավիթ Գալստյանին (հայտնի որպես «Պատրոն Դավո») կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդության քննությանը․ դատարանի որոշմամբ Դավիթ Գալստյանը կալանավորվել է երկու ամսով։
Ժամեր առաջ նրա պաշտպան Արմեն Հարությունյանը տեղեկացրել էր՝ Գալստյանը մեղադրանքը չի ընդունում․ ՊՆ-ին անորակ զինամթերք չի մատակարարվել։ ԱԱԾ-ն երեկ հայտարարեց, որ ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում առանձնապես խոշոր չափերի՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումարի եւ հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը եւ զենքի մատակարար ընկերության հիմնադիր Դավիթ Գալստյանը (հայտնի որպես «Պատրոն Դավո»), որոնք մեղադրյալի կարգավիճակում են։
Դատարանն այսօր քննում էր Գալստյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը։ Դեռեւս հունվարին հայտնի դարձավ, որ Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական Դավիթ Գալստյանը չորս քրեական գործերով է անցնում։
Սեպտեմբերի 30-ին կալանավորվեց նաեւ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որի նախկին խորհրդականն էր Դավիթ Գալստյանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ