Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը նպաստում է դավադրապաշտությանը

Հոկտեմբեր 01,2021 10:00

Հայաստանում շարունակվում է կատաղի արշավը կորոնավիրուսից պատվաստվելու դեմ: Նման հակաքարոզչություն ծավալվում է ամբողջ աշխարհում, բայց հատկապես մեր երկրում այդ սերմերը պարարտ հողի վրա են ընկնում, որովհետեւ հայաստանյան հասարակության մեջ լայն տարածում է գտել կասկածամտությունը եւ կույր հավատը դավադրությունների հանդեպ: Մեր քաղաքացիների զգալի մասը վստահ է, որ «Քովիդ-19»-ը հնարել են մութ ուժերը, որպեսզի պակասեցնեն աշխարհի բնակչության քանակը, եւ այդ նույն ուժերն ուզում են, որ պատվաստումներն ավելի շատ լինեն, քանի որ դեղամիջոցներ արտադրող ընկերությունները ցանկանում են հարստանալ: Ոմանք էլ ասում են, որ մեր երկրում եղած պատվաստամիջոցներն այնքան էլ լավը չեն եւ սպասում են, որ գան ավելի լավերը: Դա տեղավորվում է «հարեւանի հարսի գեղեցկության» մասին պատկերացումների մեջ:

Պետք է ասել, որ այս դավադրապաշտական մտածողությանը նպաստում է նաեւ իշխանությունը: Առողջապահության նախարարությունը փոխանակ դանդաղ եւ համբերատար բացատրի մեր քաղաքացիներին, թե ինչու է պետք պատվաստվել, մտցնում է իմպերատիվ պահանջներ, որոնք միանգամայն կիրառելի են Չինաստանում, բայց մեր երկրում դրանք արդյունք չեն տա՝ պետք է հաշվի առնել թե՛ քաղաքական ռեժիմը, եւ թե՛ ազգային մենթալիտետը: Կարծում եմ, իրավունքի մասին անգամ աղոտ պատկերացումներ ունեցողներին պարզ է, որ մարդուն աշխատանքի թողնել-չթողնելը, նրան տուգանելը, առավել եւս՝ աշխատանքից ազատելը կարգավորվում է ոչ թե նախարարի հրամանով, այլ՝ միմիայն օրենքով: Ստիպել մարդկանց կա՛մ պատվաստվել, կա՛մ իրենց հաշվին ՊՇՌ թեսթ հանձնել՝ աշխատանքից հեռացվելու սպառնալիքի տակ, ոչ միայն անօրինական է, այլեւ մեր մշակույթի մեջ չի տեղավորվում: Եվ հակառակը՝ մեզ հատուկ կասկածամտությամբ մենք սկսում ենք եզան տակ հորթ փնտրել՝ եթե ստիպում են, ուրեմն թաքցնում են իրենց իրական նպատակները:

Ինչպես հնարավոր չէ Հայաստանում մարդկանց վարչական մեթոդներով ստիպել, որ նրանք պատվաստվեն կամ թեսթ հանձնեն, այդպես էլ անհնարին է ստիպել դիմակ կրել հասարակական վայրերում: Սուպերմարկետներից մի քանիսում նման պահանջ երբեմն դրվում է, այն էլ՝ ոչ ամենայն խստությամբ: Բայց քաղաքային տրանսպորտում նման՝ անգամ նվազագույն վերահսկողություն չկա: Ես ինքս երթեւեկում եմ լեփ-լեցուն ավտոբուսներով ու երթուղային տաքսիներով ու իմ աչքով տեսնում եմ, որ տասը հոգուց մեկն է դիմակ կրում:

Ելքը շարունակում է մնալ հնարավորինս շուտ պատվաստվելը՝ կամավոր, գիտակցաբար: Չնայած դա բոլորին հայտնի է, բայց ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, որ պատվաստում ստանալը չի ապահովագրում վարակվելուց, բայց էապես, մի քանի անգամ նվազեցնում է թե՛ վարակվելու, եւ թե՛ հիվանդության բարդ ընթացքի ռիսկը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Հետաքրքիր կլինեին հղումները, որտեղ մասնագետները հավաստիացնում են,
    ՝՝որ պատվաստում ստանալը չի ապահովագրում վարակվելուց, բայց էապես, մի քանի անգամ նվազեցնում է թե՛ վարակվելու, եւ թե՛ հիվանդության բարդ ընթացքի ռիսկը՝՝:

    • Anonymous says:

      Այդ հաստատումը այլեւս կարիքը չունի մասնագիատական, տեսական հաւաստիացումի: Արդէն, իրողութիւն է: Փաստացի տուեալ: Զորս ոեւէ մէկը կարող է հեշտօրէն հասկանալ:

      Որեւէ օր՝
      . քանի՞ հոգիի կայ, վարակուած
      անոնց մէջ ի՞նչ է համեմատութիւնը, պատուաստ չստացողներին
      . քանի՞ հոգիի կայ, վարակուած, ախտանշաններով
      անոնց մէջ ի՞նչ է համեմատութիւնը, պատուաստ չստացողներին
      . քանի հոգի կայ, վարակուած, ախտանշաններով, եւ հիւանդանոց հասած
      անոնց մէջ ի՞նչ է համեմատութիւնը պատուաստ չստացողներին
      . քանի՞ հոգիի կայ, վարակուած, խատնշաններով հիւանդանոց հասած, եւ մեռած
      անոնց մէջ ի՞նչ է համեմատութիւնը պատուաստ չստացողներին

      Մնացեալը, տարրական թուաբանութիւն է: Կարելի է պարզապէս դպրոցականի մը ասել, որ հաշիւը կատարէ:

      Վերոնշեալ տուեալները, կանոնաւոր կերպով, հրապարակւում են աշխարհի տարածքին բազմաթիւ երկիրների մէջ. չգիտեմ սակայն եթէ այդպէս է, Հայաստանում… ուր ամէն դէպքում, բացի սկիզբի մի քանի ամսիները, այս նիւթով հրապարակուող թիւերը վստահելի չեն. այսինքն, դրանք իրականութիւնից կը հեռանան ու կը մօտենան, ըստ ով գիտէ ինչ հաշիւների… խօսում ենք երկիր մը մասին որ պատերազմէն տարի մը անց, տակաւին չէ յայտնուած իսկ ճշգրիտ թիւը գերիներին. Ոչ ալ ամբողջացած է ռազմադաշտում մեռնողների վերջնական թուաքանակը.

      բայց անշուշտ դաւադրապաշտները, որեպէ դէպքում եւ որեւէ երկիոր պարագային, յայտուած թիւերուն ալ չեն հաւատար

      թէ որ Հայաստանէն զատ այլ երկիրների մէջ ալ կայ հակա-պատուաստ շարժումը (եւ ոչ անպայման դաւադրապաշտութեան պատճառով, այլ յաճախ որպէս գաղափարաբանական ծայրայեղութեան արդիւնք), այո. սակայն չկան այդքան ալ շատ, այլ երկիրներ, ուր ամենասկիզբը իսկ, պետութեան պետը ծաղրեց թէ «ո՞ւմ շունն է կորոնավիրուսը», եւ թէ արաղով եւ պինցետով կարելի է զայն ախտահանել. այդ կեցուածքն ու խօսքերը վստահաբար չօգնեցին, որ դաւադրապաշտութեան հակում ունեցողները յետագային հաւատալի համարեն նոյն կառավարութեան զիլ եւ խուճապագին ահազանգները.

      • Լավատես says:

        Դավադրության տեսությունից. Շուտով մարդիկ իրենց հեռախոսների վրա կստանան հաղորդագրություն, որ ՛՛Ձեր շրջապատում կան չսրսկված մարդիկ՛՛, արժե՞ զգուշանալ նման մարդկանցից, թե իգնոր կանեք նման հաղորդագրությունը, կարծում եմ կսկսեք վախենալ չսրսկվածներից, որոնց զոմբիի կամ վարակ տարածողների տեղ կդնեք: Դավադրությունը’ մարդկանց սեւ ու սպիտակների բաժանելն է եւ իրար վրա քսի տալն է, բաժանիր, որ տիրես: Լինում են համաճարակներ եւ դրանց դեմը պետք է առնեն վստահելի պատասխանատու մարդիկ Կառավարությունում, եթե նման մարդիկ լինեին Կառավարությունում, բնական է, բոլորս էլ մի մարդու նման կենթարկվեինք Կառավարության հրամաններին: Դրա համար օր առաջ մենք պետք է ստեղծենք ստվերային Կառավարություն, որը պետք է կազմված լինի միմիայն վստահելի եւ պատասխանատու մարդկանցից եւ ժողովուրդը միասնական կենթարկվի այս ստվերային Կառավարության հրամաններին:

        • Հ.Շ. says:

          համաճարակի կապակցութեամբ, ՀՀ կառավարութեան ջանքերը լիովին կը համապատասխանեն բազմաթիւ այլ երկիրներու կատարածին. իսկ այդ երկիրներում, կառավարութիւնները իրենք իրենց որոշումներ չէր առնում, այս նիւթին կապակցութեամբ. այլ, հետեւում են Բժշկութեան, Առողջապահութեան եւ Համաճարակագիտութեան ոլորտի մասնագէտների խորհուրդներին.

      • Հ.Շ. says:

        «Anonymous»ը ես էի, անշուշտ. երեւի չնկատեցի որ «Հ.Շ.» չէի գրած. իսկ այս նիւթով ամբողջական յօդուածս, ահա՝ «Հայաստանն ու համաճարակը»
        https://haytougchamlian.blog/հայաստանն-ու-համաճարակը/

        https://www.facebook.com/permalink.php?story_fbid=989723021873586&id=368796210632940

      • Լավատես says:

        Շնորհակալություն, իսկապես լավ հարցազրույց էր, բայց կան միգուցե նաեւ այդ բնագավառի այլ մասնագետներ, որոնք կարող են հակառակ փաստարկներ բերել եւ ինչպես դատարանում նրանք կարող էին իրենց տեսակետները պաշտպանեին, հնարավո՞ր է գոնե նման հարցազրույց հակառակ տեսակետի գիտնականի հետ:

  2. Հ.Շ. says:

    Քորոնավիրուսին եւ/կամ դրա դէմ պատուաստին չհաւատացող անձի մը հետ վիճաբանիլը , համազօր է բանականութիւն ներշնչել փորձելու՝ մոլեռանդ փաշինյանականի մը: Այսինք, զուտ ժամանակի կորուստ, եւ բանական կողմին համար՝ բացառապէս frustrationի եւ exasperationի աղբիւր, ուրիշ ոչինչ:

    Վիրուսին եւ պատուաստին առնչութեամբ, ան որ վիրաւորական կը գտնէ այս ըսածս (իսկ եթէ նա միաժամանակ հակափաշինյանան է, ապա՝ կրկնակի վիրաւորանք), թող բարեհաճի նկատի ունենալ որ իր կեցուածքն ալ ուղղակի նշանակում է թէ՝ ես կատարեալ ապուշ մըն եմ, որ սուտ բաներու հաւատալով, ոչ միայն ես իմ մէջս սրսկել տուած եմ սոսկալի թոյն մը, այլ նաեւ՝ զաւակներս ենթարկած եմ այդ վնասակար, ահաւոր սրսկումին: Մերսի:

    Գործնական գետնի վրայ սակայն, հիմնական խնդիրներէն մէկը այն է, որ Հայաստանում նոյնիսկ պատուաստիլ ուզող քաղաքացին, չի ստանում համեմատաբար՝ լաւագոյն, ամենաորակաւոր, ամենաապահով եւ ամենաազդու պատուաստներից որեւէ մէկը:

    Գոնէ այս խնդիրը թող լուծէ կառավարութիւնը: Օրինակի համար, Պարոն Աֆէյեանը միլիարատէր դարձաւ շնորհիւ Moderna-ին. հալալ է, աշում լինի, բարի վայելում, դեռ աւելի դրամ թող շահի: Սակայն հիմա, փոխանական «Ապագայ Հայի» մասին անիմաստ բաներ քարոզելու, նա չի՞ կրնար գոնէ՝ հարիւր, երկու հարիւր հազար այս պատուաստից՝ նուէր տալ Հայաստանին: Այդ բառացիօրէն կենսատու նուիրատւութեան համար, դիմելով նաեւ այլ, դրսեցի հայ մեծահարուստների – սկսեալ սոյն «Ապագայ Հայը» արարել ուզող այդ հռչակաւոր ռուսահայից – :

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031