«Ապրելու Արցախ» հիմնադրամի համահիմնադիր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը
Կառավարության կողմից հավանության արժանացած «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծը ունի մի շարք խնդրահարույց դրույթներ, որոնք այդպես էլ փոփոխության չենթարկվեցին։
Բազմաթիվ ոլորտներում անկանխիկ վճարների պարտադիր պահանջը չի բխում քաղաքացիների որակյալ և պատշաճ սպասարկման պետության նպատակից և պարտականությունից։
Մասնավորապես բժշկական ծառայությունների դիմաց միայն անկանխիկ վճարման պահանջը լուրջ խնդիրներ է առաջացնելու քաղաքացիների համար և վճարման տեսակը չի կարող խոչընդոտ հանդիսանալ ստանալու բժշկական ծառայություն։
Կարդացեք նաև
Նույնը վերաբերվում է նաև այլ ոլորտներին և գործարքներին։
Ընդհանրապես, պարտադրանք և պատիժ պարունակող օրենսդրությունից անցում պետք է կատարել խրախուսում պարունակող կարգավորումներին։