Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում գծատերեր չեն լինելու․ ՔՊ-ն ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը

Սեպտեմբեր 30,2021 23:50

Այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի դահլիճում  իր նախընտրական ծրագիրը ներկայացրեց Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ծրագրի շնորհանդեսին մասնակցում էին մարզպետարանի  պաշտոնյաներ, պետական  հիմնարկների ղեկավարներ։

Միջոցառումը սկսեց Ազգային Ժողովի պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, որը տեղեկացրեց, թե մոտ ժամանակներս երկար ժամանակով կգտնվի Գյումրիում, և եթե նախընտրական կամ կուսակցական հարցեր լինեն, պատրաստ է հանդիպել մարդկանց ու զրուցել։

«Ինչո՞վ են կարևոր ՏԻՄ ընտրությունները Գյումրիի համար և մեր երկրի համար, կարևոր է նրանով, որ մենք  հաճախ ենք լսում նման մեղադրանքներ, թե համայնքներում էդքան էլ արագ չի փոխվում ամեն ինչ, ինչքան որ փոխվում է Երևան քաղաքում կամ կենտրոնական կառավարության կողմից կատարվող ծրագրերում։

Հիմա է առիթը փոփոխությունների ալիքը ինտենսիվ բերելու համայնքներ։ Իհարկե,  ոչ մեկը չի ժխտում, որ մինչ այս ընտրություններն էլ համայնքներին ուշադրություն է եղել կառավարության կողմից։ Հատկապես ուզում եմ շեշտել սուբվենցիոն ծրագրերի լայնածավալ ընթացքը, այդ թվում Գյումրի քաղաքում, նաև մյուս համայնքներում, բայց մենք փաստացի հետհեղափոխական Հայաստանում բազմաթիվ համայնքներում փոփոխություններ չենք ունեցել, քաղաքական փոփոխությունների մասին է խոսքը»։

 

Նա նաև ասաց, որ իրենց կառավարման 3 ու կես տարիների ընթացքում ցույց են տվել  իրենց վերաբերմունքը  Գյումրիի հանդեպ, այս ընտրություններից հետո  ավելի մեծ ուժով ու եռանդով է այդ ուշադրությունը ի ցույց դրվելու։

Նախընտրական ծրագիրը, որտեղ անդրադարձ կա թե՛ քաղաքաշինական խնդիրներին, քաղաքի համաչափ զարգացմանը, թե՛ տրանսպորտին, աղբահանությանը, դրա վերամշակման միջոցներին, նույնիսկ զբոսաշրջությանն ու թանգարաններին, մանրամասն ներկայացրեց քաղաքապետի թեկնածու, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։

Վերջինս, խոսելով, հասարակական տրանսպորտի մասին, շեշտեց, որ գծատերեր չեն լինելու։

ՔՊ-ի ծրագրին կանդրադառնանք ավելի ուշ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930