Լրահոս
Օրվա լրահոսը

Համանախագահների այցը նպաստավոր պայմաններ կստեղծի բարձր մակարդակով հանդիպման համար. Զայցև

Սեպտեմբեր 30,2021 23:23

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ նպաստավոր պայմաններ կստեղծի Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հնարավոր հանդիպում կազմակերպելու համար: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի և տեղեկատվության բաժնի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը ելնում է նրանից, որ հատկապես բարձր և բարձրագույն մակարդակով պարբերական երկխոսությունը նպաստում է փոխըմբռնման ձևավորմանը և կառուցողական մթնոլորտ ստեղծում խնդիրների լուծման համար:

«Հենց շնորհիվ Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների հետ Պուտինի ինտենսիվ շփումների՝ հաջողվեց դադարեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում… Ինչպես հասկանում եք, այդպիսի բարձր մակարդակի հանդիպումների կազմակերպումը պահանջում է լուրջ նախապատրաստություն: Ելնում ենք նրանից, որ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան կնպաստի հենց դրա համար բարենպաստ պայմանների ձևավորմանը»,- ասել է նա:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930