Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան Երևանին ու Բաքվին է հանձնել սահմանազատման հարցերով հանձնաժողովի ստեղծման առաջարկի փաթեթ. Ռուսաստանի ԱԳՆ

Սեպտեմբեր 30,2021 22:55

Ռուսաստանը Երևանին ու Բաքվին է հանձնել սահմանազատման հարցերով հանձնաժողովի ստեղծման առաջարկի փաթեթ և սպասում է արձագանքի: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի և տեղեկատվության բաժնի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը:

Նա, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել «հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում միջադեպերի խնդրի» վրա, որոնց համար «որպես կայուն և երկարաժամկետ լուծում» Մոսկվան տեսնում է կողմերի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովի ստեղծումը:

«Ռուսական կողմը ձևակերպել և Երևանի ու Բաքվի ուսումնասիրությանն է հանձնել համապատասխան բանակցային գործընթացի մեկնարկի առաջարկ: Սպասում ենք գործընկերների արձագանքին»,- ասել է Զայցևը:

Զայցևը նշել է, որ Մոսկվան դրական տրամադրվածություն է նկատում Հայաստանի և Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հարցում փոխադարձաբար ընդունելի փաթեթային պայմանավորվածություն ձեռք բերելու ուղղությամբ, որոնք հետագայում կարող են հիմք դառնալ նախագծային գործակցության անցնելու համար:

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում «չափազանց կարևոր է ապահովել հնարավորություններ փոխադարձաբար ընդունելի լուծումներ գտնելու համար»:

«Այդպիսի տրամադրվածության օբյեկտիվ պահանջի հաստատումն է Բաքվում և Երևանում բարձր մակարդակով հնչեցված պատրաստակամությունը՝ նոր էջ բացել հարաբերություններում և դրանք փուլային տարբերակով կարգավորել,- ասել է նա:- Մեր աշխատանքում մենք կենտրոնանում ենք հենց այդ դրական պահերի վրա»:

Պատասխանելով «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սպառնալիքներին ասել է, որ թեև հասկանում է լրատվամիջոցների հետաքրքրվածությունը «թեժ» լուրերի և հայտարարությունների նկատմամբ, բայց «բացառապես առերեսման նրբերանգ ունեցող հայտարարությունները չեն նպաստում տարաձայնությունների հաղթահարմանը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930