Քիչ առաջ Գյումրու թիվ 24 դպրոցի դիմաց «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի են ենթարկել հետիոտնի՝ 1933 թվականին ծնված Հակոբ Սահակյանին։ Վրաերթի ենթարկողը 1968 թվականին ծնված տղամարդ է։
Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է նախաքննություն։
Մեր տեղեկություններով, վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել, այլ օգնել է տուժողին Գյումրի բժշկական կենտրոն տեղափոխելու, սակայն նա հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել է։ Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը մեզ տեղեկացրեց, որ 88-ամյա տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել մահացած վիճակում։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ