ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի մոտ հաստատված կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է նրա հանդիպումը ՌԴ դեսպանի հետ:
Մեր տեղեկություններով՝ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը վաղը պետք է այցելեր Ազգային ժողով և հանդիպեր ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հետ։
Հանդիպումը, սակայն, չի կայանա: Իշխան Սաղաթելյանն առաջիկա օրերին գտնվելու է ինքնամեկուսացման մեջ։