Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) Հայաստանի վերաբերյալ զեկույցում, որը հրապարակվել է սույն թվականի սեպտեմբերի 22-ին, ուղղակիորեն արձանագրվել է, որ արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթների հարուցման պրակտիկան չի դադարեցվել իսկ դատավորների նկատմամբ այդ պրակտիկան՝ անհամատեղելի է դատական համակարգի անկախության հետ (78-րդ կետ): Ավելին արձանագրել է, որ ԲԴԽ որոշումների բողոքարկման մեխանիզմ պետք է նախատեսված լինի, հատկապես դատավորների լիազորությունների դադարեցման դեպքում (43-րդ կետ):
Այսինքն Եվրոպայի խորհուրդը ասում է, գործադիրը չի կարող միջամտել դատավորների անկախությանը, իսկ դատավորներ Մարաբյանի, Հովհաննիսյանի, Ազարյանի և այլ իրական դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցող արդարադատության նախարարությունը, ոչ միայն անտեսում է այդ պահանջը, այլ մի հատ էլ հստակ ֆիքսում է, որ պետք է ավելի շատ վարույթներ հարուցի: Ամենակարևորը դեռևս ոչ մի վարույթ նույն նախարարությունը չի հարուցել իշխանության բոլոր հնարավոր ու անհնարին ցանկությունները կատարող հայտնի դատավորների նկատմամբ:
ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Վարդեւանյան
Կարդացեք նաև