Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ անորակ ապրանք չի մատակարարվել ՊՆ-ին․ Դավիթ Գալստյանը մեղադրանքը չի ընդունում»․ պաշտպան

Սեպտեմբեր 30,2021 21:55

«Դատարանը դեռեւս որոշում չի կայացրել, քննությունն ավարտվեց։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Որոշման հրապարակման ժամը հայտնի չէ»,-քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանը։ Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն այսօր հայտարարեց, որ ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում առանձնապես խոշոր չափերի՝  2,277,323,840 ՀՀ դրամ գումարի եւ հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են պաշտպանության  նախկին նախարար Դավիթ Տոնոյանը եւ զենքի մատակարար ընկերության հիմնադիր Դավիթ Գալստյանը(հայտնի որպես «Պատրոն Դավո»), որոնք մեղադրյալի կարգավիճակում են։ Դատարանն այսօր քննում էր Գալստյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը։ Դեռեւս հունվարին հայտնի դարձավ, որ Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական Դավիթ Գալստյանը չորս քրեական գործերով է անցնում։

ԱԱԾ-ի առաջադրած մեղադրանքի վերաբերյալ պաշտպան Հարությունյանն ասաց․ «Դեժավյու է՝ ինչպես եւ նախորդ մեղադրանքի ժամանակ․ սա էլ անհիմն մեղադրանք է՝ չհիմնավորված որեւէ փաստական տվյալով։ Նույն պատմությունն է, թեեւ մյուս գործի հետ կապ չունի։ Նոր ապրանքներին է վերաբերում։ Ինչ-որ անորակ ապրանքների մատակարարման մասին է նշված։ Հայտարարում ենք, որ փաստ չկա՝ որեւէ անորակ ապրանք չի մատակարարվել պաշտպանության նախարարությանը։ Ինչ պահանջվել է՝ դա էլ մատակարարվել է։ Ժամկետների եւ որակի հետ կապված հայտարարությունները հիմնավորում չունեն, ենթադրություն են։ Քանի որ պետական գաղտնիքի հետ կա առնչություն, այլ մանրամասներ չեմ կարող ասել, բայց վստահ եմ՝ երբ ժամանակը գա, կրկին կհիմնավորվի, որ մեղադրանքները հիմնավոր չեն։ Դավիթ Գալստյանը մեղադրանքը չի ընդունում։ Նա ինքն էլ խոսեց դատարանում եւ բացատրեց ամեն ինչ։ Նախաքննական մարմինն այն մասնագետը չէ, որպեսզի բացատրի՝ զինամթերքը համապատասխանո՞ւմ է չափանիշներին, թե ոչ»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Դավիթ Գալստյանը այս գործընթացը համարո՞ւմ է քաղաքական հետապնդում։ Պաշտպանը պատասխանեց․ «Պարոն Գալստյանը քաղաքական դեմք չէ, այլ բիզնեսմեն։ Կան ուժեր, որոնք շահագրգռված են նման իրավիճակներով, եւ գուցե Գալստյանը հետագայում այդ մասին հայտարարություն անի, բայց հիմա նման դիրքորոշում չունի»։ Հարությունյանը նաեւ տեղեկացրեց՝ Դավիթ Գալստյանի տանը երեկ խուզարկություն չի եղել, այլ ձերբակալում՝ այն դեպքում, երբ նա մշտապես ներկայացել է նախաքննական մարմնի կանչով։ Արմեն Հարությունյանը չմանրամասնեց, թե սա կոնկրետ որ քրեական գործն է․ միայն ասաց, որ զենքի մատակարարումների մասին է խոսքը։ Հիշեցնենք, որ այսօր կալանավորվել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը․ նրա նախկին խորհրդական Դավիթ Գալստյանն էլ ձերբակալված է։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930