Լրահոս
Օրվա լրահոսը

Չարաշահումներ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում՝ «ծաղիկ» և «դաբաղ» տեսակի պատվաստանյութերի գնման գործընթացում

Սեպտեմբեր 30,2021 21:21

Aravot.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում կատարված ստուգողական գործողությունների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրավասու պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց լիազորությունները, 2019-ի դեկտեմբերի 16-ին նախարարության կողմից  «ծաղիկ» տեսակի պատվաստանյութի ձեռքբերման համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված «Կենդանիների առողջության պահպանման ֆեդերալ կենտրոն» ՖՊԲԿ-ի (ՌԴ) հետ 24.01.2020թ.-ին կնքել են պայմանագիր, որի արդյունքում գնման հայտով սահմանված 45.235.620 դրամից բացի ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ որպես ավելացված արժեքի հարկ պետական բյուջե է վճարել հավելյալ 9.047.250 դրամ:

2019թ. դեկտեմբերի 16-ին նախարարության կողմից «դաբաղ» տեսակի պատվաստանյութի ձեռքբերման համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված «Սկիֆ Ագրոս» ՍՊԸ (ՌԴ) հետ, 28.02.2020թ.-ին կնքել են պայմանագիր, որի արդյունքում գնման հայտով սահմանված 226.227.500 դրամից բացի, որպես ավելացված արժեքի հարկ պետական բյուջե պետք է վճարվեր հավելյալ 44.474.250 դրամ: Ըստ ստացված նյութերի՝ մատակարար կազմակերպության կողմից պատվաստանյութը սահմանված ժամկետներում չմատակարարելու պայմաններում, նախարարության պաշտոնատար անձինք սահմանված կարգով չեն երկարացրել բանկային երաշխիքի ժամկետներն, ինչպես նաև չեն կիրառել պայմանագրով սահմանված տույժերն ու տուգանքները, այլ պարզապես միակողմանի խզել են պայմանագիրը, որի հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 2.445.000 դրամի վնաս:

Հունիսի 10-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կատարված չարաշահումների վերաբերյալ նյութերի կապակցությամբ ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում կատարված ստուգողական գործողությունների արդյունքում նաև տվյալներ կան «դաբաղ» պատվաստանյութի գնման հետ կապված: Մասնավորապես պատվաստանյութի գնման անհետաձգելի պահանջից ելնելով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ կառավարության 02.07.2020թ. թիվ 1146-Ն որոշման հիման վրա կատարել է մեկ անձից գնում և նորից հաշվի չառնելով վերը նշված օրենքում կատարված փոփոխությունները և այն հանգամանքը, որ գնային առաջարկը գերազանցում է պատվաստանյութերի համար նախատեսված ֆինանսական միջոցները 22.07.2020-ին «Կենդանիների առողջության պահպանման ֆեդերալ կենտրոն» ՖՊԲԿ-ի /ՌԴ/ հետ կնքել է 222.371.250 դրամի պայմանագիր, որի արդյունքում պայմանագրի գումարից բացի նախարարությունը՝ որպես ավելացված արժեքի հարկ պետական բյուջե է վճարել հավելյալ 44.474.250 դրամ:

Aravot.am-ը այս գործերի առիթով փորձեց տեղեկություններ ստանալ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Անահիտ Խեչոյանը մեզ հետ զրույցում հորդորեց հարցերն ուղարկել գրավոր և նախարարությունը սահմանված ժամկետում կներկայացնեն պարզաբանում:

Մեր հարցերն ուղարկվել են նախարարություն: Պատասխանի դեպքում կհրապարակենք նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության պարզաբանումները:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930