Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական եւ մինչեւ 23 տարեկանների առաջնությունում 89 կգ քաշային Գեւոր Ղահրամանյանը 20 տարեկանների մեջ համառ պայքարում երկամարտի 341 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր: Սակայն մեր մարզիկը նաեւ պատվո պատվանդանի առաջին աստիճանին բարձրացավ եւ փոքր ոսկով պարգեւատրվեց հրում վարժությունում լավագույն արդյունքը՝ 196 կգ, ցույց տալու համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ