Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Ոստիկանության բաժանմունքում անձինք ենթարկվել են խոշտանգնման. ՀՔԱՎ զեկույցը Մարց գյուղում ոստիկանության ծառայողների ապօրինի գործողությունների վերաբերյալ

Սեպտեմբեր 30,2021 18:13

Զեկույց՝ Լոռու մարզի Մարց գյուղում ոստիկանության ծառայողների ապօրինի գործողությունների վերաբերյալ

2021 թ․ օգոստոսի 14-ին ոստիկանության ավտոմեքենայի կողմից հետապնդվելու ընթացքում Մարց գյուղի մոտակայքում վթարի է ենթարկվել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով երկու անձ մահացել է:

«Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու դեպքի և դրան հաջորդած ոստիկանության գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ

• ոստիկանության ծառայողներն անհրաժեշտ մասնագիտական հմտություններ չեն դրսևորել՝ ճիշտ գնահատելու հետապնդման հնարավոր հետևանքները և արդարացվածության աստիճանը՝ ստեղծելով վթարային իրավիճակներ ու վտանգ ներկայացնելով նաև գյուղի երեխաների կյանքի համար;

• ոստիկանության ծառայողներն անհրաժեշտ մասնագիտական հմտություններ չեն դրսևորել հուզական լարված վիճակում գտնվող անձանց հետ աշխատանքում;

• ոչ միայն չի ապահովվել անձանց բժշկական օգնություն ստանալու իրավունքը, այլև խոչընդոտվել է;

• հետաքննության մարմինների գործողություններն ու միջոցառումներն ուղեկցվել են ՀՀ օրենսդրության կոպիտ խախտումներով;

• ոստիկանության ծառայողների կողմից առևանգվել են բնակիչների իրերը;

• ոստիկանության բաժանմունքում անձինք ենթարկվել են խոշտանգնման, նրանց նկատմամբ կիրառվել է բռնություն, հոգեբանական ճնշում, նրանց սպառնացել են, ահաբեկել, նրանց հասցեին հայհոյանքներ են հնչեցրել՝ ցուցմունք կորզելու համար;

• խաթարվել է Մարց գյուղի բնականոն կյանքը․ բնակիչները, այդ թվում՝ անչափահաս երեխաները, գտնվում են հոգեկան ծանր վիճակում, ապրում են վախի ու անորոշության մթնոլորտում, վախենում են բարձրաձայնել «իրավապահ մարմինների» կողմից իրենց նկատմամբ իրականցված ապօրինի գործողությունների մասին։

Կոչ ենք անում դադարեցնել ՀՀ քաղաքացիների նկատմամբ ապօրինի գործողությունները, ահաբեկումները, անհապաղ քրեական գործեր հարուցել բռնություն գործադրած ծառայողների նկատմամբ, հարգել անձանց արժանապատվությունը և գործել բացառապես օրենքի շրջանակում, միջոցներ ձեռնարկել վերականգնելու Մարց գյուղի բնակիչների հոգեկան հավասարակշռությունը, ըստ անհրաժեշտության ապահովել հոգեբանական աջակցություն անչափահաս երեխաներին, ոստիկանության ապօրինի գործողություններից անմիջականորեն տուժած անձանց և նրանց հարազատներին, ապահովել միջավայր և պայմաններ իրենց նկատմամբ ապօրինությունների և բռնությունների վերաբերյալ առանց վախի բողոքներ, դիմումներ, վկայություններ տալու՝ քաղաքացիների իրավունքի իրացման համար։

Ամբողջական զեկույցը հասանելի է ԱՅՍՏԵՂ:

ՀՔԱՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930