«Դավիթ Տոնոյանն իրեն մեղավոր չի ճանաչում»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը: Դավիթ Տոնոյանի պաշտպանն այլ հարցերի չպատասխանեց, ասաց՝ հարցերի կպատասխանի նիստի ավարտից հետո:
Հիշեցնենք, այս պահին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում ընթանում է Դավիթ Տոնոյանի կալանքի միջնորդության քննությունը, որը քննում է դատավոր Մնացական Մարտիրոսյանը:
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի տունը երեկ խուզարկել էին։ Ապա նա ձերբակալվել էր եւ ստորագրությամբ ազատ արձակվել, ավելի ուշ՝ նրան կալանավորելու միջնորդություն կներկայացվեց:
Դավիթ Տոնոյանի եւ նրա հարազատների, նրա հետ փոխկապակցված անձանց տների խուզարկությունները կապված են զենքի մատակարար-ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) գործի եւ զենքի մատակարարումների հետ կապված մեկ այլ քրեական գործի հետ։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ