Սեպտեմբերի 21-24-ը Բուխարեստում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (Agence Universitaire de la Francophonie) 60-ամյակին նվիրված Գիտական ֆրանկոֆոնիայի շաբաթը, որի ընթացքում իրականացված «Երգչախմբերը հանուն AUF-ի» («Chorales pour l’AUF») ծրագրին Հայաստանը և հայ մշակույթը ներկայացրել է ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբը:
Երգչախմբերը հեռավար ներկայացրել են և՛ մայրենիով առանձին կատարում, և՛ Jean-Jacques Goldman-ի «Au bout de mes rêves» երգի կատարումը՝ ըստ ներկայացված պահանջների, ապա մասնակցել այդ երգի միասնական կատարմանը և տեսահոլովակի ստեղծմանը:
Որպես մայրենիով հնչող կատարում՝ ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբը ներկայացրել է ԵՊՀ հիմնի կատարումը, որի ընթացքում կատարողները երգել են ԵՊՀ բակում և կրել երգչախմբի պաշտոնական համազգեստը՝ կարված հայկական նախշազարդով:
Մանրամասները՝ տեսանյութերում:
Կարդացեք նաև
https://www.youtube.com/watch?v=TeiazzZiz8k
https://www.youtube.com/watch?v=3Qvux19JbXg