Լրահոս
Օրվա լրահոսը

Հավաստիացնում ենք, որ Գերմանիայում անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելուց և բուժում ստանալուց հետո Վարուժան Ավետիսյանը կներկայանա թիվ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան. երաշխավորություն

Սեպտեմբեր 30,2021 17:10

Երաշխավորություն

ՀՀ Վերաքննիչ դատարանին
թիվ ԵԷԴ/0091/01/17 քրեական գործով
նախագահող դատավոր
Տիգրան Սահակյանին

Հարգելի դատարան,
Հայաստանի Հանրապետության հասարակական, մշակութային, հանրային կյանքի ներքոստորագրյալ գործիչներիս հայտնի է, որ թիվ ԵԷԴ/0091/01/17 քրեական գործով Վարուժան Պարսամի Ավետիսյանի (Երևան, Խաղաղ Դոնի փողոց 31-րդ շենք, 273-րդ բնակարան) մոտ ախտորոշված է «Հեմոլիտիկ ուրեմիկ համախտանիշ» հիվանդություն, որը ծանր և մարդու կյանքին սպառնացող հիվանդություն է: Հեմոլիտիկ ուրեմիկ համախտանիշի առաջացման պատճառները ժամանակին չպարզելը և համապատասխան ու անհրաժեշտ բուժում չիրականացնելը իրական վտանգ են ստեղծում Վ. Ավետիսյանի կյանքի համար։

Վ. Ավետիսյանի հեմոլիտիկ-ուրեմիկ համախտանիշի պատճառաբանությունը բոլոր հնարավոր լաբորատոր և գործիքային հետազոտությունների միջոցով Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չի եղել պարզել, և հաշվի առնելով հիվանդության աննախադեպ և տարբեր ուժգնությամբ կրկնվելու հակումը, ինչպես նաև պաթոգենետիկ բուժման բացակայությունը՝ վերջնական ախտորոշման և բուժման համար Ավետիսյանը կարիք ունի հետազոտման արտերկրում։

Սույն Երաշխավորությունը ներկայացնելով ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանին հավաստում ենք, որ մեր խոսքով երաշխավորում ենք թիվ ԵԷԴ/0091/01/17 քրեական գործով Վարուժան Ավետիսյանի պատշաճ վարքագիծն ու այլ դատավարական պարտականություններ կատարելը, և միջնորդում ենք՝ թույլտվություն (համաձայնություն) տալ Վարուժան Ավետիսյանին մեկնել Գերմանիա՝ խիստ անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելու և բուժում ստանալու նպատակով։

Հավաստիացնում ենք, որ Գերմանիայում անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելուց և բուժում ստանալուց հետո Վարուժան Ավետիսյանը կներկայանա թիվ ԵԷԴ/0091/01/17 քրեական գործը քննող ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան։

Սույն երաշխավորության նպատակն է նաև ապահովել ՀՀ քրեական օրենսդրության մարդասիրության սկզբունքի կիրառումը՝ իրավունքը ծառայեցնելով Վ. Ավետիսյանի ֆիզիկական, հոգեկան և այլ անվտանգությանն ապահովելուն, ինչպես նաև հնարավորություն տալ Վ. Ավետիսյանին հոգալ իր առողջության վերականգնմանը:

Հաշվի առնելով վերը նշվածը թիվ ԵԷԴ/0091/01/17 քրեական գործը քննող ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանին խնդրում ենք հարգել սույն երաշխավորությունը։

Երաշխավորողներիս հայտնի է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 145-րդ և 147-րդ, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 346-րդ հոդվածների բովանդակությունը և իրավական հետևանքները։

Երաշխավորողներ՝

Հասմիկ Պապյան
օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, Բոննի և Դյուսելդորֆի օպերային թատրոնների մենակատար, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանակիր՝ որպես «ամբողջ աշխարհում Հայաստանի մշակութային դեսպան, Գյումրու պատվավոր քաղաքացի։

Լևոն Չուգասզյան
արվեստաբան, մանկավարժ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ, Միլանի Ամբրոզյան ակադեմիայի անդամ, Մոնպելիեի ակադեմիայի թղթակից անդամ

Վահան Արծրունի
հայ մշակութային գործիչ, կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ

Ռաֆիկ Հակոբյան
ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ՖԳՀԻ-ի «Օպտոէլեկտրոնիկայի և ֆոտոնիկայի» գիտահետազոտական լաբորատորիայի գիտական ղեկավար,

«Ճառագայթային ճարտարագիտություն առաջադեմ չափումների համար» ընկերության (Օռլանդո, Ֆլորիդա, ԱՄՆ) առաջատար գիտաշխատող,  Ամերիկյան օպտիկական ընկերության անդամ` Վարուժան Ավետիսյանի բուժման համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930