Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների եւ մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ծանրորդները շարունակում են մեդալներ նվաճել:
Տղաների Մ20 տարիքային խմբում Կարեն Մարգարյանը եւ Սուրեն Գրիգորյանը հանդես եկան 81 կգ քաշային կարգում եւ բարձրացան պատվո պատվանդանի չեմպիոնական եւ արծաթե մեդալակրի աստիճաններին:
Մարգարյանը ցույց տվեց երկամարտի 330 (153+177) կգ՝ միեւնույն ժամանակ փոքր ոսկի նվաճելով պոկում վարժությունում, իսկ Գրիգորյանը 148+180=328 կգ ցուցանիշով դարձավ եռակի արծաթե մեդալակիր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ