Սեպտեմբերի 28-ին Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդևան Հակոբյանը հանդիպում ունեցավ գյումրեցիների հետ: Վարդևան Հակոբյանին և գյումրեցիներին անհանգստացրել էր Aravot.am-ի տեղադրած տեղեկատվությունը հետևյալ վերտառությամբ. «Տարօրինակ որոշում. Գյումրու ՏԻՄ ընտրության օրը տեսախցիկներ չեն գործելու, տեսանկարահանում չի իրականացվելու»:
Քաղաքապետի թեկնածուն նշեց, որ տեղամասերում չեն թույլ տալու կեղծիքներ, որոշողը կենտրոնական ընտրական հանձնաժողովը չէ, որոշողը գյումրեցին է:
Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդևան Հակոբյանի համակիրները վանկարկում էին.
-Տեսախցիկները չգործելու միակ պատճառը կարող է և է… իշխանությունները վախեցած են… Այդ պատճառով Գյումրու ՏԻՄ ընտրություններին չեն ցանկանում գործարկել ընտրատեղամասերի նկարահանման սարքերը…
-Գործի են դրվել հին մեթոդները, իշխանությունը իրենց ձեռքում պահելու համար… Գյումրեցին դա թույլ չի տալու՝ որոշողը գյումրեցին է:
Կարդացեք նաև
– Գյումրեցիների վստահությունը կորցրած իշխանությունը հույսը դրել է Մուկուչյանի վրա… թու՛յլ չենք տալու… Որոշողը գյումրեցին է, ոչ թե Մուկուչյանը:
– Տիգրան Ղազարյանն ասում է՝ մենք չենք որոշողը, որոշողը ԿԸՀ-ն է: Մենք ասում ենք՝ որոշողը գյումրեցին է…
«Զարթոնք» կուսակցություն, Գյումրի