Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը որոշ մանրամասներ է հայտնել երեկ Սոչում Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի միջև տեղի ունեցած հանդիպումից:
Պեսկովը, մասնավորապես, հայտնել է, որ երկկողմ հարաբերություններից բացի կողմերը քննարկել են տարածաշրջանային հարցեր, անդրադարձել Արցախի խնդրին:
«Ռուսական կողմն ընդգծել է, որ կողմերը պետք է փոխզիջումային լուծում գտնեն սահմանազատման և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Նա նաև նշել է, որ նախագահները խոսել են նաև ռազմատեխնիկական գործակցությունը, այդ թվում Ս-300-ների և այլ ուղղություններով շարունակելու հնարավորության մասին: «Քննարկել են Թուրքիայի տարածքում որոշ բաղադրիչների արտադրության հնարավորությունը»,- ասել է նա՝ հավելելով, որ կողմերը քննարկել են նաև ավիացիայի հարցում գործակցության հնարավորություններ:
Կարդացեք նաև
Նախագահները պայմանավորվել են կրկին հանդիպել տարեվերջին, եթե դա թույլ կտա սանիտարահամաճարակային իրավիճակը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ