Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պետք չէ այլասերել հումանիզմը եւ գողեգող շփվել թուրքերի հետ». Դավիթ Սահակյանց

Սեպտեմբեր 30,2021 15:34

«Երբ կա բարու ու չարի կռիվ, երբ չարը գալիս ու տիրանում է այն միջավայրին, որտեղ բարին է, սկսում է չարությունը տարածել բոլորի վրա…Գուցե խնդալու հնչի, բայց երբ հայտնվում է մեկը, որը բերում է չարիք եւ մահ իր հետեւից, ընդ որում, խոսքը գնում է այսօրվա իշխանությունների եւ կոնկրետ Նիկոլ Փաշինյանի մասին, դու հասկանում ես, որ լուսավոր մարդիկ հեռանում են, քանի որ անհնար է դիմանալ հիվանդագին վիճակին եւ չարությամբ լցված մթնոլորտին… Գնում են լուսավոր, լավ բարի ու տաղանդավոր մարդիկ, եւ ես կարծում եմ, որ մենք դեռ երկար Հայկոյի կորուստը կզգանք»,-«Հայելի» ակումբում նշեց մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը:

«Մեր հասարակությունը խնդիր ունի, սկզբում հրապարակներ են լցվում, ոգեւորվում, հետո սկսում դժգոհել…Իսկ հետո խոսելը գիտե՞ք ինչին է նման…Սեպտեմբերի 21-ի համերգը չպետք է լիներ, բայց մարդիկ եկան եւ մասնակցեցին, եկել եւ հեռվից նայում էին: Թեկուզ եթե առանձին-առանձին հարցնես, կասեն` ես դեմ եմ, չեմ սիրում, մերժում եմ Նիկոլ Փաշինյանին, ես ուրիշ գաղափարների կրող եմ, բայց պարզվում է մասնակցել են համերգին»,-ասաց մուլտիպլիկատորը:

Մուլտիպլիկատորը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին ու Սփյուռքին էլ անդրադարձավ. «Այսօր կարդում ենք, որ Մակունցը շատ լուրջ խնդիրներ ունի ԱՄՆ Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչների հետ, բայց մենք հիշում ենք, թե ինչ էր կատարվում ԱՄՆ-ում 2018-ին, ինչ աջակցություն կար Նիկոլ Փաշինյանին… Իսկ ինչո՞ւ մի քայլ առաջ չէիք մտածում…Հարցն այն չէ` մենք ճիշտ ենք, թե սխալ, ես երջանիկ կլինեի, որ սխալվեի 2018թ-ին եւ հիմա ներողություն կխնդրեի: Հիմա ինչո՞ւ չեն կարողանում այդ մարդիկ այդ ներողությունը խնդրել հասարակությունից` հասկանալով, թե ինչ արեց այս մարդը (Նիկոլ Փաշինյանը-Գ. Հ.) եւ դեռ ինչեր է անելու»:

Դավիթ Սահակյանի խոսքով. «Պետք չէ այլասերել հումանիզմը եւ բերել հասցնել այն վիճակին, որ մենք այսօր գողեգող թուրքերի հետ շփվում ենք ու ասում ենք, ոնց անենք, որ Հայաստանի համար լավ լինի: Մենք դարերով այդ ազգի հետ ունեցել ենք պրոբլեմ, բայց հանկարծ հայտնվում են ինչ-ինչ մարդիկ, ասում են` սրանից հետո էս ամեն ինչը դնում ենք մի կողմ` դարերի ցավը, վիշտը, պայքարը, նվիրվածությունը»:

Նա մի դրվագ պատմեց նաեւ «Սահակյանց» անիմացիոն ստուդիայից. «Մեր ստուդիայում մի կին կար, որ մի մոնիտորով աշխատում էր, մյուսով սերիալ էր նայում: Նկատողություն արեցինք, որ աշխատավայրը սերիալ նայելու տեղ չէ, պարզվեց՝ թուրքական սերիալ էր նայում… Ես իրեն արգելեցի դա նայել, եւ կարճ ժամանակ անց նա գնաց…

Կամաց-կամաց տաբուները սկսեցին քանդվել, իսկ 30 տարի մեզ մոտ մի թիմը քանդում էր տաբուները եւ Հայաստան բերում թրքացումը, ինչի արդյունքում նորմալ էր դիտվում թուրքական սերիալ նայելը, թուրքերի հետ առեւտուր անելը, եւ երկրորդ մասը կար, որ չէր հակազդում այդ ամենին… Այդ երկու ուժերի պատերազմի ընթացքում տուժեց ամբողջ հասարակությունը, ամբողջ ազգը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930