Այսօր Վանաձորում վերջին հրաժեշտը տվեցին օրերս Երեւանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց տեղի ունեցած կրակոցների հետեւանքով մահացած 27-ամյա Դիանա Դարբինյանին:
Երիտասարդ աղջիկը հայտնի գործարար, Վանաձորում գործող «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոն Դարբինյանի դուստրն է:
Դիանային վերջին հրաժեշտը տալու էին գնացել նաեւ կարի ֆաբրիկայի աշխատակիցները: Մոտ 3000 աշխատակիցներ «Գլորիայի» դիմաց երկու շարք կանգնած սգում էին երիտասարդ աղջկա ողբերգական մահը:
Լուսանկարը՝ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի