Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԿԳՄՍ պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտության բաժանմունքի վարիչ, հնագետ, արվեստագետ, հայագետ, արվեստագիտության դոկտոր Հակոբ Սիմոնյանը Կապանի երկրագիտական թանգարանին հանձնեց 2016թ․ Կապանի տարածաշրջանում հայտնաբերված գտածոն, որը վերականգնվել է կենտրոնի կողմից։
Ձուլածո արձանիկը Վանի թագավորության ժամանակաշրջանի սյունեցի զինվորի կերպար է, որը գալիս է ապացուցելու, որ սյունեցին միշտ քաջ ու կռվող է եղել։
Գիտնականը խորհրդանշական համարեց, որ հենց այս դժվարին ժամանակներում է Կապան վերադարձել մարտիկը։
Արարողությանը ներկա էին Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը, Կապանում անցկացված «Սյունիքը՝ քաղաքակրթությունների միջնաբերդ» համաժողովի մասնակիցները։
Կարդացեք նաև
Հյուրերը նաեւ շրջեցին թանգարանում ու ծանոթացան ցուցանմուշներին։
Սյունիքի մարզպետարան