Փարիզի ուղղիչ դատարանը մեղավոր է ճանաչել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին 2012թ. նախընտրական քարոզարշավի անօրինական ֆինանսավորման մեջ և նրան դատապարտել մեկ տարվա ազատազրկման, սակայն պատիժը Սարկոզին կկրի ոչ թե բանտում, այլ էլեկտրոնային ապարանջանով:
Անօրինական ֆինանսավորման գործով, բացի Սարկոզիից, անցնում էին ևս 13 հոգի: Նրանք մեղադրվում էին նախընտրական քարոզարշավի ֆինանսական հաշիվները կեղծելու մեջ, որն արել են թաքցնելու համար ծախսերի առավելագույն սահմանաչափի գերազանցումը:
Ավելի վաղ՝ մարտին,Սարկոզին դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման (որից երկուսը պայմանական)՝ հեռախոսազրույցների անօրինական գաղտնալսումների գործով:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ