ՀՀ-ում Ռուսաստանի դաշնության դեսպանի մեքենան երեկ տեսել են ՀՀԿ գրասենյակի մուտքի մոտ։ ՌԴ դեսպանի՝ ՀՀԿ-ում ունեցած հանդիպման մասին, սակայն, պաշտոնական հաղորդագրություն չեղավ:
Մեզ հասած տեղեկություններով, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Հանդիպման օրակարգը հագեցած է եղել. քննարկվել է հարցերի լայն շրջանակ: Քննարկման հիմնական թեման, սակայն, վերաբերել է տարածաշրջանային զարգացումներին եւ հնարավոր մարտահրավերներին:
Aravot.am-ը փորձեց այս տեղեկությունը ճշտել ՀՀԿ գրասենյակից: Մեր զրուցակից ՀՀԿ-ականները, սակայն, չեկնաբանեցին տեղեկությունը:
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
30.09.2021